ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Սեփականատիրոջից՝ «պետականատիրոջը»

Սեփականատիրոջից՝  «պետականատիրոջը»
04.11.2016 | 00:52

Երկու օր առաջ կարմիր գծերից և նկարահանող սարքերից առաջացող գումարները հանրայնացնելու մասին ՀՀ նախագահի հանձնարարականը «ցնցեց» բոլորին։ Թեև այն սպասված էր, բայց շատերի համար անհասկանալի էր, թե ինչպես այդ որոշումն ընդունվեց մեկ օրում։ Նկատենք, որ նախագահը հանձնարարեց այդ միջոցների հանրայնացման հետ մեկտեղ բանակցել կարմիր գծերի և նկարահանող սարքերի «տերերի» հետ։ Ի՞նչ է սա ենթադրում, և ի՞նչ տոկոսային հարաբերությամբ են բաշխվելու այդ միջոցները նախագահի հանձարարականից հետո՝ կառավարության երեկվա նիստից հետո հարցրինք ֆինանսների նախարար Վարդան Արամյանին։


«Դա ենթադրում է, որ մենք պետք է արդար գտնվենք նաև տնտեսավարողների նկատմամբ, քանի որ կառավարության միջամտությունը կարող է ճիշտ չընկալվել վերջիններիս կողմից։ Որպեսզի նման խնդիր չլինի, մենք պետք է գործընթացն իրականացնենք արդար հիմքերի վրա»։ Այն, որ այդ գումարները պետք է տնօրինի պետությունը, պահանջում էր ողջ ժողովուրդը։ Այսօր այն կարծես ստանում է օրենքի ուժ, ու թեև նախարարը հստակ չխոսեց տոկոսային վերաբաշխումից, մենք մեր հարցը պնդեցինք: «Ամբողջությամբ գումարները տնօրինելու ենք մենք»,- կրկին նշեց նախարարը։ Ի դեպ, նկատենք, որ այս գումարները կարող են զգալիորեն ավելացնել պետության հնարավորությունները, որոնք կարող են ուղղվել և՛ սոցիալական ոլորտին, և, ինչու ոչ, նաև թեթևացնել պետական պարտքի բեռը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1967

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ