«» Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է․«Ամերիկայի նպատակը մեկն է՝ կլանել Իրանը։ Այսինքն՝ կրկին Իրանը դնել իրենց ռազմական, քաղաքական և տնտեսական վերահսկողության տակ։ Եվ սա կապված չէ միայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահի հետ, և կապված չէ հենց այն անձի հետ, ով այսօր նախագահ է։ Սա Ամերիկայի քաղաքականությունն է»։               
 

Չեք ուզում, էլի, որ մենք էլ լավ ապրենք

Չեք ուզում, էլի, որ մենք էլ լավ ապրենք
12.01.2026 | 15:35

Դիմում եմ գովազդային գործակալության, կներեք, Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն – Compulsory Enforcement Service-ի ղեկավար Ամիրխանյան Սիրոյին:

Bonjour, monsieur Սիրո: Ո՞նց եք: Չնայած, ոնց պետք է լինեք: Պարզ է, որ հիասքանչ: Բարձր աշխատավարձ եք ստանում, պարգևավճար, Ֆրանսիա եք գնում ... Բացի դրանից` Ձեր աշխատակիցները`պայմանական թորոսյանարմենները, բանուգործը թողած խանութների, ծառայությունների և արտադրատեսակների գովազդով են զբաղվում: Ենթադրում եմ` անվճար չեն զբաղվում: Գիտեք, չէ՞, եթե թերահավատ բնավորություն ունենայի, ապա Ձեզ կկասկածեի: Դե, որ Դուք էլ կաք գովազդի բիզնեսի մեջ: Սակայն, թերահավատ չեմ, հետևաբար` չեմ կասկածում:

Մե՞նք ոնց ենք: Վատ ենք, monsieur Սիրո, շատ վատ: Ինչու՞: Նախ` որովհետև ոչ բարձր աշխատավարձ ենք ստանում, ոչ էլ` պարգևավճար: Բացի դրանից` մենք գովազդի բիզնեսի մեջ ընդհանրապես չկանք: Շատ ենք ցանկանում մտնել, սակայն չենք կարողանում: Անընդհատ հարցումներ ենք գրում Ձեզ, որպեսզի հասկանանք, թե ով կարող է զբաղվել գովազդով, իսկ ով չի կարող: Դուք էլ, ի դեմս Ձեր աշխատակիցների, պատասխանում եք, որ անհրաժեշտ է կոնկրետ դեպք մատնանշել: Դե, մենք էլ ինչպե՞ս կոնկրետ դեպք մատնանշենք: Մի օր «Adidas»-ը գովազդ կտա, հաջորդ օրը` «Տաշիր պիցցա»-ն: Մի օր էլ` Աշտարակի «Դիսկերի աշխարհ» կրպակը: Հիմա, ի՞նչ անենք: Չզբաղվե՞նք գովազդով: Միայն Հարկադիրի աշխատողնե՞րը զբաղվեն: Չեք ուզում, էլի, որ մենք էլ լավ ապրենք: Այդպես ազնիվ չէ: Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք` հարկատուներս, հերոս ենք: Ենթադրենք` այդպես է: Սակայն, ի՞նչ է ստացվում: Ուրեմն, Հարկադիրի աշխատողները և´ բարձր աշխատավարձ ստանան, և´ պարգևավճար, և´ գովազդով զբաղվեն, իսկ մենք միայն հերո՞ս:

Ազնիվ չի, էլի:

Monsieur Սիրո, իսկ կլինի՞ Դուք հերոս լինեք, փոխարենը` մենք բարձր աշխատավարձ, պարգևավճար ստանանք և, միաժամանակ` գովազդով զբաղվենք: Այդպես ազնիվ կլինի: Ձեր սիրած Ֆրանսիայում դա անվանում են «Liberté, Égalité, Fraternité»: Մտածեք դրա մասին, monsieur Սիրո, լավ մտածեք:

Առայժմ, monsieur Սիրո: Au revoir:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 1199

Մեկնաբանություններ