ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախխարովան, անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությանը, ասել է, թե բազմոցային վերլուծաբանների կողմից այն սադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: «Նախ, դա լրագրողի կարծիք է, և «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով այն իրականում ձևակերպվել է որպես հարց։ Մեր երկիրը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով»,- նշել է նա։               
 

Կլինի՞ արդյոք արդար և անկողմնակալ դատաքննություն

 Կլինի՞ արդյոք արդար և անկողմնակալ դատաքննություն
16.01.2026 | 11:11

ԲԴԽ անդամ, Արմավիրի մարզի դատավոր Էդգար Հովհաննիսյանը քննելու է Նիկոլ Փաշինյանի թրի տակ անցած ու Հայոց եկեղեցին ուրացած Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հայցն ընդդեմ Մայր Աթոռի։

Այս դատավորը 2021-23թթ նաև քննում էր Նիկոլ Փաշինյանի խմբակի հետ կապված մեկ այլ գործ։ Հավանաբար կհիշեք հրեա բլոգեր Լապշինի պատմությունը, որ բացահայտել էր Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Կարապետյանի խոսքերը Արցախը պատերազմով հանձնելու, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ գործարք կնքելու և հազարավոր զոհերով հայ ժողովրդի մեջքը կոտրելու պլանների մասին։ Հետո Լապշինը ասաց, թե հրաժարվում է իր խոսքերից, որովհետև վախենում է' Նիկոլը կսպանի իրեն։ Դրանից հետո Նիկոլի թիմը ինձ դատի տվեց իբրև թե զրպարտության համար։

Դատավոր Էդգար Հովհաննիսյանը անտեսեց իմ բերած բոլոր փաստական ապացույցները, իսկ ԱԱԾ -ն առգրավեց իմ հեռախոսը, որի մեջ Լապշինի ուղարկած ձայնային հաղորդագրություններն էին։ Լապշինի հետ կապված այդ դատավճիռը դեռ պաշտոնապես չհրապարակված, իշխանական լրատվամիջոցները և նույնիսկ ԲԴԽ-ն աղաղակում էին, թե դատավոր Հովհաննիսյանը վճիռ է կայացրել Նաիրի Հոխիկյանի դեմ։ Օրենքով, սակայն, նույնիսկ վարչապետը չի կարող իմանալ դատավճռի մասին քանի դեռ այն չի երևում պաշտոնական կայքում։

Օրենքից դուրս այլոք կարող են իմանալ դատավճռի մասին, եթե տեղեկության արտահոսք է արել դատավորը կամ նրա աշխատակազմը։

2023-ին դատավոր Էդգար Հովհաննիսյանի այդ վարքագիծը ինձ առերևույթ հիմքեր տվեց մտածելու, որ նա կատարել է իշխանության պատվերը։ Այդ մտքիս համար իմ նկատմամբ քրեական գործ հարուցվեց' անտեսելով այն հիմնավոր կասկածները, որոնք ինձ մոտ առաջացել էին դատավարության ընթացքում ու վերջում։

Այդ գործով ես շուտով մտնելու եմ Միջազգային դատարան' ընդդեմ Նիկոլ Փաշինյանի կառավարության։

Հիմա նույն դատավորը քննում է կրկին իշխանության հետ կապված գուցե թե ավելի բարդ գործ' Նիկոլի տիրադավ եպիսկոպոսն ընդդեմ Մայր Աթոռի։

Կլինի՞ արդյոք արդար և անկողմնակալ դատաքննություն։ Դատավոր Էդգար Հովհաննիսյանի անունը կապված է կաշառքի գործի հետ, որի համար մեղադրվում է նրա համակուրսեցի նախկին դատախազը։ Այս պահին դատավոր Հովհաննիսյանը դեռևս վկայի կարգավիճակ ունի։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 131

Մեկնաբանություններ