CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Հիշողության թարմացում՝ Ռոբեսպիերով ոգեշնչվածների համար

Հիշողության թարմացում՝ Ռոբեսպիերով ոգեշնչվածների համար
31.01.2026 | 20:27

Հայ եկեղեցու դեմ ուղղված քայլերը ակնհայտորեն ոգեշնչված են ֆրանսիական մեծ տեռորի հեղինակ, Յակոբինյան խարիզմատիվ հեղափոխական Մաքսիմիլիան Ռոբեսպիերից։

Դրանք աղետալի հետևանքներ ունեցան ոչ միայն պետության, այլև եկեղեցու համար, որից հետո եկեղեցին դուրս մղվեց հանրային կյանքից, իսկ Ֆրանսիան կորցրեց իր ազգային դիմագիծը։

Ռոբեսպիերը մտցրեց «Գերագույն էակի պաշտամունքը»՝ արգելելով «բանականության պաշտամունքը» և առհասարակ խղճի ազատությունը։

Շրջանառության մեջ դրվեց «ժողովրդի թշնամի» եզրույթը։

1790թ․ Ֆրանսիայի Սահամանդիր ժողովի կողմից ընդունվեց «Հոգևոր դասի քաղաքացիական սահմանադրությունը», և Եկեղեցին ամբողջությամբ անցավ պետության ենթակայության տակ։

Ազգայնացվեցին եկեղեցուն պատկանող հողատարածքները, իսկ հոգևոր սպասավորների համար սահմանվեց պետությանը ծառայողական երդում տալու պարտավորություն: Եկեղեցական ծեսով կատարված ամուսնությունը իր տեղը զիջեց քաղաքացիական ամուսնությանը։

Հ.Գ.

Ռոբեսպիերը ենթարկվեց մահապատժի։

Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 6909

Մեկնաբանություններ