ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Հանրայինի ընտրած նախընտրական բանավեճերի ֆորմատը չծառայեց իր նպատակին

Հանրայինի ընտրած նախընտրական բանավեճերի ֆորմատը չծառայեց իր նպատակին
05.06.2026 | 10:27

Մասնակիցները բավարար ժամանակ չունեին ո՛չ իրենց ծրագրերը հանգամանորեն ներկայացնելու, ո՛չ հնչեցված մեղադրանքներին լիարժեք արձագանքելու, ո՛չ էլ մրցակիցներին հասցեական ու բովանդակային հարցեր ուղղելու համար։ Արդյունքում ստացվեց ոչ թե ծրագրերի և հռետորական արվեստի մրցակցություն, այլ կարճ հայտարարությունների և փոխադարձ մեղադրանքների շարք, որտեղ շարքային ընտրողը չէր կարող լիարժեք պատկերացում կազմել քաղաքական ուժերի մասին։

Շատ ավելի արդյունավետ կլիներ կա՛մ թեկնածուների միջև տետ-ա-տետ բանավեճերի կազմակերպումը, կա՛մ առավել փոքր կազմով բանավեճերը, որտեղ իշխանության ներկայացուցչի հետ կմասնակցեին 4-5 այլ թեկնածուներ։ Նման պայմաններում հնարավոր կլիներ իրական, բովանդակալից քննարկում, փոխադարձ հարցադրումներ և հիմնավորված հակադարձումներ։ Փոխարենը ներկայիս ֆորմատը խոսքի լայն հնարավորություն էր ապահովում իշխանության քաղաքական արբանյակների համար, որոնք իրենց եթերաժամի զգալի մասն օգտագործում էին իշխանությանը պաշտպանելու և նրա թեզերը վերարտադրելու նպատակով։

Լուրջ հարցեր առաջացրեց նաև հաղորդավարների աշխատանքը։ Պետրոս Ղազարյանն ու Տաթև Դանիելյանը աչքի ընկան իրենց կողմնապահությամբ և ոչ պրոֆեսիոնալիզմով։ Նրանք չկարողացան ապահովել ռեգլամենտի հավասար և հետևողական կիրառումը։ Հատկապես ակնհայտ էր, որ իշխանության ներկայացուցիչը բազմիցս գերազանցում էր իրեն հատկացված ժամանակը։ Իսկ հաղորդավարները ողջ եթերի ընթացքում այդպես էլ ռիսկ չարեցին անջատել նրա խոսափողը՝ ի տարբերություն մյուսների։ Բանը հասավ նրան, որ Տաթև Դանիելյանը կրկնում էր ՔՊ-ի վարչապետի թեկնածուի մանիպուլյատիվ հարցերը՝ ուղղված ընդդիմադիրներին։

Արդյունքում այս բանավեճերը ոչ միայն չբարձրացրին քաղաքական քննարկումների որակն ու մշակույթը, այլև ամբողջացրին այս ութ տարիների ընթացքում Հ1-ի իշխանամետ քարոզչական գործունեության շղթան՝ աննկարագրելի վնաս հասցնելով հանրային հեռարձակողի հեղինակությանը և այն վերածելով հանրության միջոցներով ֆինանսավորվող, բայց միայն ՔՊ-ի շահերը սպասարկող հարթակի։

Փայլակ Չոբանյան

Դիտվել է՝ 3858

Մեկնաբանություններ