ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Օ՛, եղուկ ժամանակներ, թշվառ բարքեր

Օ՛, եղուկ ժամանակներ, թշվառ բարքեր
15.06.2026 | 11:32

Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևը և Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել են Դիլիջանում։ Այսինքն՝

Հաջիեւը Արցախը էթնիկ զտման ենթարկելուց հետո արցախցի Արմեն Գրիգորյանի հետ անհոգ զբոսնում է Դիլիջանում։ Եւ նրան ոչ ոք չի հարցնում, թե ինչո՞ւ մենք չենք կարող այլեւս ապրել եւ զբոսնել հայրենի Արցախում, դրանից ավելի առաջ՝ ունեզրկվեցինք ու վտարվեցինք Նախիջեւանից, Շահումյանից ու Գետաշենից, Գանձակից, Բաքվից…. Արմեն Գրիգորյանն ընդունակ է ծառայակատար միայն ուղեկցելու միջազգային հանցագործներին մեր հայրենիքում, տանելու վայրեր, որտեղ շենացման մեծ ավանդ ունեն Բաքվի բանտերում ապօրինի ազատազրկված, խոշտանգվող մեր հայրենակիցները, Դիլիջանում պիտի զբոսներ Ռուբեն Վարդանյանը, բայց զարհուրելի մի տրամաբանությամբ նրա փոխարեն Հաջիեւն է քայլում։ Կա, փաստորեն Հաջիեւ-Գրիգորյանի զբոսնելու ժամանակը, բայց պիտի գա Արցախի ու Վարդանյանի, Բաբայանի, Մնացականյանի, Սահակյանի ու իրենց ընկերների ժամանակը, չի կարող չգալ։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3092

Մեկնաբանություններ