Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Կրկին հավասարություն է

Կրկին հավասարություն է
25.05.2012 | 00:44

Յոթերորդ և ութերորդ տուրերում մեկական «փոխխոցումներից» հետո շախմատի աշխարհի թագի համար Վիշվանաթան Անանդ-Բորիս Գելֆանդ մրցապայքարի իններորդ տուրում գրանցվեց ոչ-ոքի: Պարտիան շարունակվել է մինչև քառասունիններորդ քայլը: Հատկանշական է, որ մրցախաղում աշխարհի չեմպիոնն առաջին անգամ ապավինեց Նիմցովիչի պաշտպանությանը. սլավոնական պաշպանությունից հրաժարվելու պատճառը յոթերորդ տուրում հավակնորդից կրած պարտությունն էր:
Երեկ ոչ-ոքի ավարտվեց նաև 10-րդ պարտիան։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5010

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ