Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Գերմանիա-Պորտուգալիա` 1:0

Գերմանիա-Պորտուգալիա` 1:0
10.06.2012 | 00:54

Մահվան խմբի երկրորդ զույգը կազմած Գերմանիայի ու Պորտուգալիայի ընտրանիների հանդիպումում ծավալվեց դրամատիկ, լարված ֆուտբոլ: Ի հաշիվ յոթանասուերկուերորդ րոպեին Մարիո Գոմեսի խփած գոլի, գերմանացիներն ի վերջո շահեցին խաղը, սակայն այնպես չէր, որ միանշանակ կարելի էր ասել, թե պորտուգալացիներն արժանի էին պարտության: Ավելին, խաղավերջում նրանք բաց թողեցին խաղի հաշիվը հավասարեցնելու և անգամ առաջ անցնելու նվազագույնը երկու հնարավորություն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3762

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ