ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Մնաց ընդամենը մեկ քայլ

Մնաց ընդամենը մեկ քայլ
28.06.2012 | 01:45

Կիսաեզրափակիչ առաջին` Պորտուգալիա-Իսպանիա հանդիպումում հաղթողին որոշելու համար չբավականացրեց անգամ play-off-ների ժամանակ գործածության մեջ դրվող երրորդ խաղակեսը: Եզրափակչին մասնակցելու իրավունքը որոշելու հարցը «վստահվեց» ֆուտբոլային «ռուլետկային»` տասնմեկմետրանոցներին: Արդա՞ր է, թե՞ ոչ հաղթողին այս կերպ որոշելը հարցը միանշանակ պատասխան չունի, բայց որ «ռուլետկան» էլ է խաղի բացկացուցիչ մաս, պիտի ընդունել ու համակերպվել: Իսկ ընդհանրապես, գուցե թե այս խաղի ամենատրամաբանական ելքը հենց նորին մեծություն պատահականությո՞ւնն էր: Խաղի մանրամասները` «Իրատես de facto»-ի ուրբաթ օրվա համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4797

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ