ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Երեքն են ընդամենը, սակայն բոլորն էլ արդեն մեդալներով

Երեքն են ընդամենը, սակայն բոլորն էլ արդեն մեդալներով
28.06.2012 | 19:03

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող պատանիների (15-16 տարեկաններ) Եվրոպայի առաջնությունում պայքարը մտել է վճռական փուլ, մարտերն ընթանում են մեդալների համար: Հայաստանի ընտրանուց երեքն արդեն ապահովել են նվազագույնը բրոնզե մեդալ: Նրանք են` 2011-ի Եվրոպայի կրտսեր տարիքի առաջնության հաղթող, 46 կիլոգրամ քաշային, վանաձորցի Հրայր Շահվերդյանը (համոզիչ հաղթանակ է տարել գերմանացի Պաուլ Կրյուգերի նկատմամբ), 2010-ի Եվրոպայի կրտսեր տարիքի առաջնության երկրորդ մրցանակակիր, 52 կիլոգրամ քաշային, երևանցի Էրիկ Պետրոսյանը (մեկ միավորի առավելությամբ է հաղթել վրացի Գիորգի Ցիսկարիշվիլուն) և վանաձորցի Նարեկ Պողոսյանը (75 կգ), ում բելառուս մրցակիցը չի ելել ռինգ: Պարտությունից չեն կարողացել խուսափել Նարեկ Պողոսյանն (60 կգ) ու Սամվել Մելիքյանը (54 կգ), ովքեր մեդալներից մնացին մեկ քայլ հեռավորության վրա: Մեկ օր առաջ իրեն չէր արդարացրել հանրապետության 70 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակված Կորյուն Պապոյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4086

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ