CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Էսպիսի երկիրը դո՞ւր է գալիս հայ ընտրողին

Էսպիսի երկիրը դո՞ւր է գալիս հայ ընտրողին
13.02.2026 | 14:19

Երևանը պրակտիկորեն դառնում է անանցանելի․ քաղաքի գրեթե բոլոր փողոցներում հսկայական փոսեր են, որոնք մարդկանց ամեն օր հսկայական նյութական վնասներ են հասցնում։ Սա խոսում է խոշոր չափերի այլանդակության մասին՝ սկսած տենդերներից, որակից, սարքողներից, վերահսկողներից։ Ոչ մեկին սա չի անհանգստացնում, ոչ մի իրավապահի։ Էսօրվա Երևանը իննսունականների գյուղ է հիշեցնում։

Սա ոչ ոքի չի հուզում, բայց Չարչյանի՝ պրոֆեսոր Չարչյանի մոտ, մտնում են խուզարկության։ Մարդ, ով երևի Հայաստանի մեկ քառորդին փրկել է հաշմանդամ դառնալուց։ Մարդ, ով ամբողջ կյանքում բուժել և օգնել է։

Սա քաղաքականություն չի, սա մարդկային բարոյականություն է։ Եկեղեցու դեմ արշավի շրջանակներում ոտնատակ են տալիս եկեղեցուն պատկանող բոլոր հիմնարկները՝ առանց որևէ բանի առաջ կանգ առնելու։

«Քաղաքականությամբ չենք զբաղվում» ասողները, որոնց զգալի մասին Չարչյանն օգնել է և վստահաբար օգնելու է, հանգի՞ստ են նայում այս «չքաղաքականությանը»։ Էսպե՞ս է երկիրը, հասարակությունը պատրաստվում ընտրություններին։ Էսպիսի երկիրը դո՞ւր է գալիս հայ ընտրողին։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3685

Մեկնաբանություններ