Գեղեցկություն
07.06.2026 | 00:08
Հունիսի 7
«Ականջ դրեք ինձ և հետևեք իմ ճանապարհին:
Լսեք ինձ, և ձեր հոգիները պիտի ապրեն» (Եսայի, ԾԵ. 3):
Ոչ միայն ապրիր, այլ նաև աճիր շնորհի, զորության և գեղեցկության մեջ. իսկական գեղեցկության, սրբության գեղեցկության մեջ:
Միշտ ձգտիր հասնել Իմ թագավորությանը վերաբերող բաներին:
Կենդանական աշխարհի մեջ կենդանին փոխում է իր ձևը, որպեսզի կարողանա հասնել այն ուտելիքին, որից որ սնվել է սիրում:
Երբ դու էլ հասնես Իմ Թագավորության գանձերին, քո բնությունն էլ ամբողջովին կփոխվի, որպեսզի դու էլ կարողանաս առանց դժվարության ստանալ ու վայելել Իմ Թագավորության հրաշալիքները:
Մի պահ կանգ առ այս ճշմարտության վրա:
Մեկնաբանություններ