ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Սիրիացի հաքերները «կոտրել են» Բարաք Օբամայի համացանցային էջերը

Սիրիացի հաքերները «կոտրել են» Բարաք Օբամայի համացանցային էջերը
29.10.2013 | 11:16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի թվիթերյան և ֆեյսբուքյան էջերի վրա հարձակում է տեղի ունեցել «Սիրիական բանակի հաքերների» կողմից: Օրեր առաջ նրանք հայտարարել էին, թե իրենց հաջողվել է «կոտրել» Բ. Օբամայի սոցցանցային հաշիվները, ինչը հաստատվեց երեկ` մասնագետների կողմից ժամանակավորապես անջատվելով Թվիթթեր և Ֆեյսբուք սոցցանցերի աշխատանքը:

Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, նախագահական էջին տեղադրվել են Սիրիայի մասին ողջ ճշմարտությունը պատմող տեսահոլովակներ, ինչպես նաև վնասվել են նախորդ տարվա Օբամայի նախընտրական քարոզարշավին առնչվող հղումներն ու նյութերը, նաև առողջության ապահովագրության նոր օրենքի մասին նախագահի մեկնաբանությունները: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին հերթական ճեպազրույցում հրաժարվել է այդ թեմայով մեկնաբանություններ անել:

Հաքերները հայտարարել են, որ սա Ազգային անվտանգության գործակալության կողմից իրականացվող լրտեսության պատասխանն էր:

«Սիրիայի Էլեկտրոնային բանակի հաքերները» առաջին անգամը չէ, որ իր վրա պատասխանատվություն է վերցնում կոտրելու միջազգային ԶԼՄ-ների ազդեցիկ կայքերն ու միկրոբլոգները: Այս խմբերի գործողություններից մասնավորապես տուժել են Associated Press և Agence France-Presse-ը , «Ֆրանս 24» հեռուստաալիքը, «Financial Times» թերթը և BBC գործակալությունը:

Ներկա դրությամբ համացանցային ծառայությունների աշխատանքը վերականգնված է:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ