«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Հուշերի ճանապարհորդություն դեպի Եվրոպա

Հուշերի ճանապարհորդություն  դեպի Եվրոպա
09.09.2016 | 09:17

Հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 7-ը «Բաս վոյաժ» ընկերությունը կազմակերպում է «Հուշերի ճանապարհորդություն դեպի Եվրոպա» ծրագիրը։ Այն նպատակ ունի խորհրդային տարիներին Գերմանիայում զինվորական ծառայություն անցած անձանց տարիներ անց հնարավորություն տալ վերստին բացահայտելու այն բնակավայրերը, զորամասերը, որտեղ նրանք անցկացրել են իրենց զինվորական ծառայությունը։


Ընկերության ծրագրերի իրականացման ղեկավար Վարդան Վարդանյանը նկատում է, որ նախաձեռնության գաղափարը «Բաս վոյաժի» հիմնադիր տնօրենինն է, ով ժամանակին զինծառայություն է անցել Գերմանիայում և վերջերս, լինելով այնտեղ, բոլորովին նորովի է տեսել այն տարածքը, որտեղ ինքը ծառայել է, ուստի միտք է հղացել օգնել Գերմանիայում ծառայածներին վերհիշելու անցյալը։


Վարդան Վարդանյանը նշում է, որ ցանկացողները բավականին շատ են, նրանց թվում կան ընկերությունների տնօրեններ, 65-ամյա ամուսնական զույգ, մարդիկ՝ մարզերից։
ՈՒղևորությունն իրականացվելու է ավտոբուսներով, այցելուները, զորամասերից բացի, կլինեն նաև եվրոպական այլ երկրներում։


Ծրագիրը կյանքի կոչելու հարցում հեղինակները համագործակցել են Հայաստանում Գերմանիայի դեսպանատան հետ։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3154

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ