ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակացություններին՝ ասելով. «Այդ հանդիպումները թթվածնի զուր վատնում են: Այս հարցում Իրանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնության համար պարզապես տեղ չկա: Ես չգիտեմ, թե ինչ կձեռնարկի Թրամփը, բայց չեմ կարծում, թե այդ բանակցություններից որևէ արդյունք կստացվի՝ լինեն դրանք Օմանում, Թուրքիայում, թե Լուսնի վրա»:               
 

Հրապարակվեցին ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածուների անունները

Հրապարակվեցին ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածուների անունները
15.01.2019 | 21:42

7-րդ գումարման Աժ-ն 11 մշտական հանձնաժողով կունենա` խորհրդարանն ընդունեց հանձնաժողովներ ձևավորելու հարցը: 8 հանձնաժողովների նախագահներ կառաջադրի «Իմ քայլը» խմբակցությունը, 2` ԲՀԿ-ն, 1` ԼՀԿ-ն` հայտարարեց Աժ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Մենք ունենք ընդհանուր համաձայնություն, թե հատկապես որ հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը որ խմբակցությանն է պատկանում», - ասաց Միրզոյանը։


«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համար առաջարկում են Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համար՝ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի համար՝ Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը, Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի համար՝ Արման Եղոյանի թեկնածությունը, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի համար՝ Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի համար՝ Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի համար՝ Վարազդատ Կարապետյանի, և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համար՝ Բաբկեն Թունյանի թեկնածությունները։


ԲՀԿ-ից Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի համար առաջադրում են Նաիրա Զոհրաբյանի, իսկ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի համար՝ Միքայել Մելքումյանի թեկնածությունները։ ԼՀԿ-ից Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ Ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրում են Մանե Թանդիլյանի թեկնածությունը։

Դիտվել է՝ 2912

Մեկնաբանություններ