ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ապագան անհայտ է

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ապագան անհայտ է
23.07.2019 | 00:31

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ), որը մրցութային կարգով ֆինանսական աջակցություն էր տրամադրում երիտասարդ գիտնականների միջազգային գործուղումների, նյութերի և սարքերի ձեռքբերման, գիտական դպրոցների և նման միջոցառումների կազմակերպման համար, ինչպես նաև խրախուսում էր ազդեցության գործակցով պարբերականներում հոդվածների տպագրությունը, շուրջ մեկ տարի է դադարեցրել է իր գործունեությունը։ ԵԳԱԾ գործունեության վերսկսման հարցով գիտնականները դիմել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, սակայն խնդիրը դեռևս չի լուծվել:


Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը մեկնարկել էր 2012 թ. հուլիսի 1-ից։ Այն իրականացվում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով (հիմնադրամն ընդամենը գումար փոխանցող խողովակ էր)։ ԵԳԱԾ-ն ֆեյսբուքյան էջում մի քանի օր առաջ հայտարարել էր. «Հարգելի երիտասարդ գիտնականներ, այժմ, կապված որոշ բարդությունների հետ, ԵԳԱԾ-ն որևէ ծրագրի համար գումար չի տրամադրում: Ցավում ենք»։


Նոր Հայաստանում, ինչպես նախկին իշխանություններից մնացած շատ ծրագրեր, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը նույնպես առկախվեց։
Տարեկան ծրագիրն ունեցել է մոտ 200 գիտնական շահառու։ Ամեն տարի հատկացվող գումարը՝ մոտ 100 մլն դրամ, տրամադրվել է պետբյուջեից, սակայն չի գործում իրավաբանական միջնորդ մարմինը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որը լուծարման գործընթացի մեջ է։
ԵԳԱԾ-ն չի ունեցել իրավաբանական կարգավիճակ, ծրագիրը գործել է կամավորների ուժերով։ Գումարները պետբյուջեից նվիրաբերվում էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, որն էլ իր հերթին գումարը փոխանցում էր շահառուներին, ընդ որում՝ առանց որևէ միջնորդավճարի։
Այժմ ծրագրի ներկայացուցիչներն առաջարկել են որևէ լուծում գտնել հարցին՝ կա՛մ ԵԳԱԾ-ին իրավաբանական անձի կարգավիճակ տալ, կամ էլ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի փոխարեն այլ կազմակերպություն սահմանել։ Սակայն հարցն առայժմ չի լուծվում։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4490

Մեկնաբանություններ