Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Ոչ ոք իրավունք չունի այլ դերակատարների քննադատելու

Ոչ ոք իրավունք չունի այլ դերակատարների քննադատելու
15.03.2025 | 15:18

ԱՄՆ-ը, ԵՄ-ը, ՌԴ-ն շատ արդար են վարվում այս իշխանության հետ, միակ ցավն այն է, որ տուժել և տուժելու են ժողովուրդն ու պետությունը։

Վաղը, մյուս օրը ոչ ոք իրավունք չունի քննադատելու ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Ռուսաստանին՝ Հայաստանի փոխարեն Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար։

Հայաստանը ժամանակ ուներ ազգային տեսիլք, նորմալ իշխող վերնախավ ունենալու, բայց Հայաստանում նախընտրեցին երկրի ապագան զոհաբերել Նիկոլին։ Հետևաբար, վաղը ոչ ոք իրավունք չունի այլ դերակատարների քննադատելու։

Կենսունակություն չունեցող պետությունը ոչ մեկին հետաքրքիր չէ, իսկ եթե հետաքրքիր է, ապա բացառապես որպես ռեսուրս, հումք և ո՛չ ավելին։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 15097

Մեկնաբանություններ