Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Աղոթարան

Աղոթարան
15.05.2025 | 00:01
Գոհանում ենք Քեզանից, Տե՛ր Աստված մեր, որ Քո երևելի լույսով ուրախացրեցիր բոլոր արարածներին, իսկ Քո պատվիրանների իմանալի լույսով լուսավորեցիր նրանց, ովքեր հավատում են Քեզ: Զորացրու՛ և մեզ, Տեր՛, պահելու Քո պատվիրաններն այսօր և ամեն ժամ: Որպեսզի լուսավորված մտքով միշտ Քո կամքը կատարենք և գալիք բարիքներին հասնենք բոլոր Սրբերի հետ` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով և մարդասիրությամբ,
Որին վայել է Փառք, Իշխանություն և Պատիվայժմ և միշտ և Հավիտյանս Հավիտենից. Ամեն:
Դիտվել է՝ 2672

Մեկնաբանություններ