Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Հեքիաթային հեռանկար

Հեքիաթային հեռանկար
26.07.2025 | 10:37

Մեր քաղաքական էլիտային տվեք Չինաստանի նման պետության ղեկն ու 10 տարում այն կդառնա Սոմալի:

Անթասիբ, նյութապաշտ, անկիրթ, աներազանք, ինտրիգան, օտարամոլ ու դավաճան:

Նման որակներով ու արժեհամակարգով մեր գիշատիչ ռեգիոնում պետություն ունենալը, պետականությունը պահելը հեքիաթային հեռանկար է:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5610

Մեկնաբանություններ