ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Երրորդ հանրապետության փիլիսոփայությունը փոխարինվում է նոր մոդելով, որը ձևավորվում է արտաքին ուժերի թելադրանքով

Երրորդ հանրապետության փիլիսոփայությունը փոխարինվում է նոր մոդելով, որը ձևավորվում է արտաքին ուժերի թելադրանքով
03.09.2025 | 12:46

2025թ․ սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարների խորհուրդը լուծարեց Մինսկի խումբը և դրան առնչվող բոլոր կառույցները։

Միաժամանակ անվավեր ճանաչվեցին հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ նախկինում ընդունված բոլոր որոշումները։

Սա ոչ միայն իրավական, այլև խորհրդանշական իմաստով վերջնականապես փակեց Ղարաբաղյան հակամարտության միջազգային դոսյեն։

Որոշումը կայացվեց ԼՂՀ հռչակման տարեդարձից մեկ օր առաջ։

Իսկ այսօր՝ ԼՂՀ հռչակման տարեդարձի օրը, վարչապետ Փաշինյանը գրեց․

«Նախկինում Հայաստանի Հանրապետությունը գոյություն ուներ այլ երկրների շնորհիվ, այլ երկրների համար։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի իր շնորհիվ՝ իր քաղաքացիների շնորհիվ, իր քաղաքացիների համար։ Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Այս համադրությունը մի քանի հստակ հետևություն ունի․

1. Ղարաբաղյան հակամարտության էջը փակված է։ Որքան էլ այս փաստը ցավալի լինի, այն արձանագրված է։

2. Ղարաբաղյան նոր շարժման հավանականությունը զրոյական է։ Սուբյեկտը՝ ԼՂ ժողովուրդը, տեղահանված է։ Նոր շարժման քաղաքական, տարածքային և ինստիտուցիոնալ հիմքերը վերացված են։ Այլևս չկա սուբեկտային այն հիմքը, որը կարող է կրել այդ շարժման գաղափարական կամ գործնական ծանրությունը։

3. ԼՂ հակամարտության էջը փակվեց՝ առանց ռազմագերիների հարցի լուծման և առանց խաղաղության ինստիտուցիոնալ երաշխիքների։ Սա ոչ թե կայունության, այլ խոցելիության իրավիճակ է։

4. Հայաստանի Երրորդ հանրապետության հիմքում ընկած ազգային-պետական նախագիծը՝ անկախության հռչակագրի գաղափարական, արժեքային հիմքը, այլևս գոյություն չունի։ Պետականության հիմքը փոխվում է ոչ թե բնական զարգացման, այլ պարտադրված օրակարգերի ներքո։ Այլևս չկա այն միասնական ազգային նախագիծը, որով 1991-ին ձևավորվեց Երրորդ Հանրապետությունը։

5. Փաշինյանի ուղերձը, թեև ներկայացվում է որպես ինքնուրույնության հռչակագիր, ավելի շատ հիշեցնում է հարմարվողականության մանֆեստ՝ ադրբեջանական վասալիտետի պայմանների ներքո։

Երրորդ հանրապետության փիլիսոփայությունը փոխարինվում է նոր մոդելով, որը ձևավորվում է ոչ թե ներքին կոնսենսուսի, այլ արտաքին ուժերի թելադրանքով։

Վերջին հանգամանքը հանդուրժել անկարելի է:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 12260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ