Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ի՜նչ սերունդ էր․․․

Ի՜նչ սերունդ էր․․․
18.10.2024 | 18:33

1981-ի ցուրտ ձմռանն էր․ ընկերոջս՝ բանաստեղծ Կարո Մելիքսեթյանի հետ Կենտկոմի շենքից ոչ հեռու (ներկայիս՝ Խորհրդարանի) մի տեղ կանգնած մարդ էինք սպասում; Հանդիպակաց մայթով ակադեմիայից իջնում էր Տիեզերքի տարածքներում գերհզոր աստղերի՝ քվազարների հետ զրուցող Վիկտոր Համբարձումյանը։

Մեծ գիտնականի փառքը թևածում էր ոչ միայն մեր անծայրածիր երկրում, այլև՝ Եվրոպայում և նրա սահմաններից շատ հեռու։ Կողքից անցնող մարդիկ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, նշանավոր այրեր, ցուցադրական խոնարհումով ողջունում էին մեծ հային, որոնց Վիկտոր Համբարձումյանը պատասխանում էր գլխի հազիվ նկատելի շարժումով։։

Փողոց մաքրողը, տեսնելով մոտեցող Վիկտոր Համբարձումյանին, ցախավելը հրացանի պես ուղղահայաց բռնելով կողքին, բարձր ձայնով ասաց.

- Բարև Ձեզ, ընկեր Համբարձումյան:

Մեծանուն գիտնականը կանգ առավ, հանեց ձեռնոցները և մոտենալով փողոցը մաքրողին, ձեռքով բարևեց նրան և կարճատև զրույցից հետո շարունակեց ճանապարհը։ Էլի պաշտոնյաներ էին մոտենում, բարևում, էլի պատասխանում էր գլխի աննշան շարժումով։ Երբ արդեն շատ մոտ էր մեզ, մենք հանեցինք մեր գլխարկները և խոնարհումով ողջունեցինք մեր ժողովրդի մեծ զավակին:

Վիկտոր Համբարձումյանը գլխի ծանոթ շարժումով պատասխանեց մեզ՝ շարունակելով ճանապարհը երկրի վրա և Տիեզերքում․․․

Պատրիկ ԱՐՏԵՄԻ

Դիտվել է՝ 65988

Մեկնաբանություններ