Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

2015-ին աշխարհի ուշադրության կենտրոնում էինք

2015-ին աշխարհի ուշադրության կենտրոնում էինք
22.04.2025 | 14:35

Աշխարհում չի մնացել գեթ մեկ ինստիտուտ, որը կառաջնորդվի ոչ թե շահի, այլ արդարության ու ճշմարտության սկզբունքով։ Հռոմի պապի ինստիտուտը դրանց թվում է։ Լա՞վ կաշխատի դիվանագիտությունը՝ կոգեկոչեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Նարեկացուն էլ սրբերի շարքին կդասեն։ Վատ կաշխատի դիվանագիտությունդ՝ փողի դիմաց «Քրիստոնեությունն Ադրբեջանում» խորագրով գիտաժողով կկազմակերպեն և Դադիվանքն ու Ամարասը կհամարեն Ադրբեջանի մշակութային ժառանգություն։ Ի՜նչ կրոն, ի՜նչ հավատք, ի՜նչ պատմություն։ Միայն շահ։ Նույնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասին կարելի է ասել։

2015-ին հայերով հիանում էինք Հռոմի պապով, երբ վերջինս եկել էր Հայաստան։ Լավ էր, աշխարհի ուշադրության կենտրոնում էինք։ Ու թողնես, այդ նույն ժողովուրդը մեր Կաթողիկոսի մասին ինչ պատմություններ ասես, որ չի պատմի, բայց հիանում էին դարերով դավադրությունների ու այլասերությունների կիզակետում գտնվող կառույցի գլխավոր դեմքով։ 1-ին դարում հիմնված եկեղեցու զավակն իր Հայրապետին ինչի մեջ ասես մեղադրելով հիանում էր 6-7-րդ դարերում նոր-նոր ի հայտ եկած ու 11-րդ դարում միայն կայացած ինստիտուտի հովվապետով։ Աբսուրդ է, չէ՞։

Այսպես է լինում, երբ դու պատմություն չգիտես, ու քո հնամյա հավատքը թողած ընկնում ես գեղեցիկ ու PR-ված բաների հետևից։ Վերջին հաշվով, իրական հավատքը ոչ թե ականջին ու աչքին պետք է հաճելի լինի, այլ՝ սրտին։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 4429

Մեկնաբանություններ