Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Սեփական անցյալը վերարժևորելու բացառիկ կարողության կարիքը ունենք

Սեփական անցյալը վերարժևորելու բացառիկ կարողության կարիքը ունենք
25.04.2025 | 19:01

Արժանապատիվ ժողովուրդներն իրենց ներկան ու ապագան կերտում են սեփական անցյալը հարգելու և դրանում եղած դրականն ու բացասականը ազնվորեն գնահատելու բացառիկ կարողության արդյունքում: Չունե՞ս այդ կարողությունը, շարունակ հայտնվելու ես ներքին ու արտաքին թշնամիների հյուսած թակարդում:

Դժբախտաբար, մենք, կարծես, աշխարհի այն եզակի ժողովուրդներից ենք, որ սեփական անցյալում եղած դրականն արժևորել և արժևորում է ուշացումով, իսկ հաճախ, նաև՝ ամեն ինչ կորցնելուց հետո:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 6565

Մեկնաբանություններ