ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Հետաքրքիր է Իսրայելի տեղեկատվական պատերազմի տրամաբանությունը, որն այլևս գործունակ չէ

Հետաքրքիր է Իսրայելի տեղեկատվական պատերազմի տրամաբանությունը, որն այլևս գործունակ չէ
22.06.2025 | 11:11

ՈՒրեմն` Իսրայելը խստագույն գրաքննության է ենթարկում դուրս եկող տեղեկատվական հոսքերը։

Թույլ է տալիս բացառապես այնպիսի տեսանյութեր, որոնք քաղաքացիական տարածքներին ու ենթակառուցվածքներին են հասցվում, ո՛չ մի դեպքում թույլ չեն տալիս որևէ ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների կամ օբյեկտների նկարահանում։ Սրա նպատակը բնականաբար տեղեկատվական պատերազմի տրամաբանության մեջ շահել չեզոք մարդկանց համակրանքը, ներկայանալ որպես զոհ։ Օգտագործել զոհի կարգավիճակը որպես իսրայելական «փափուկ ուժի» ռեսուրս։

Մյուս կողմից, իրանական տեղեկատվական պատերազմի կենտրոնները այս տեսանյութերն օգտագործում են երկու շատ կարևոր խնդիր լուծելու համար` կոտրել Իսրայելի 90%-անոց պաշտպանվածության միֆը և ցույց տալ սեփական սպառազինության արդյունավետությունը։

Այս իմաստով, տեղեկատվական պատերազմի կարևոր կանոններից մեկն այն է, որ քո տարածած տեղեկատվական խայծը քեզ պետք է չվնասի։

Իսկ Իսրայելին իհարկե արդեն իմիջային հարվածն հասցված է, Ադրբեջանը, որ սրտատրոփ սպասում էր ռազմական գործողությունների ընդլայնմանը, որպեսզի իր բաժին պարտքը տա և հասանելիքը ստանա, կարծես թե ֆիասկո պետք է ապրի։

Սրան զուգահեռ Իրանը առնվազն ցույց է տալիս, թե ինչպես պետք է աշխատի դիվանագիտության լեզուն, ինչպիսին պետք է լինի երկրի առաջնորդը:

Երկու կողմերից էլ սովորելու շատ բաներ ունենք:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2053

Մեկնաբանություններ