ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Հայերիս համար Շառլը ծափերից շատ ավելի վեր է կանգնած

Հայերիս համար Շառլը ծափերից շատ ավելի վեր է կանգնած
20.07.2025 | 13:05

Շառլի արձանն ինձ դուր չի գալիս։ Ոչ թե նրա համար, որ վատն ա։ Չէ՛։ Կարծես թե գաղափարն էլ՝ ոչինչ, չնայած՝ չէի ասի, թե շատ օրիգինալ ա։ Բայց ո՛չ դրա համար։ Ինչ արձան էլ լիներ, ինձ դուր չէր գա, թեկուզ՝ Օգյուստ Ռոդենը հարություն առներ ու քանդակեր։

Որովհետև ես Շառլին մի արձանի մեջ չեմ պատկերացնում։ Հատկապես՝ հայերի համար Շառլը մի արձանի մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում։ Երևի Փարիզում, «Օլիմպիայի» դիմաց կնայվեր, բայց ո՛չ Երևանում։

Մեր՝ հայերիս համար Շառլը ծափերից շատ ավելի վեր ա կանգնած։ Նրան ծափերի մակարդակի իջեցնելով՝ մենք մի անգամ ևս շեշտում ենք մեր ազգային սնապարծությունը՝ շեշտում ենք, որ մեր համար ավելի կարևոր ա հռչակավոր երաժիշտն ու պոետը, որը մեր ազգից ա։ Դա Շառլի արձանը չի, մե՛ր արձանն ա։

Չէ՛, մեր համար ավելի կարևոր ա բարեգործը, հայրենասերը, իր ազգի ցավով ապրող ու հենց էդ ծափերի հաշվին ամբողջ աշխարհում մեզ ներկայացնող, բոլորին մեր մասին պատմող, մեր ցավը ազգերին հասցնող մեծությունը։

Ասենք... Եսի՜մ...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10283

Մեկնաբանություններ