ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Երկրի ղեկավարի կողմից «Երրորդ հանրապետության» դեմ խոսելը կարող է հանգեցնել անշրջելի հետևանքների

Երկրի ղեկավարի կողմից «Երրորդ հանրապետության» դեմ խոսելը կարող է հանգեցնել անշրջելի հետևանքների
17.10.2025 | 17:27

Հրեաները Իսրայել պետություն ստեղծելը սկսել են նախ բանակ ստեղծելուց։ Ավելի ճիշտ, բանակի ու զինված պաշտպանական համակարգի ձևավորումը շատ ավելի շուտ է սկսվել՝ դեռևս 1920-ականներից, քան՝ Իսրայել պետության հռչակումը 1948-ի մայիսին։ Այսինքն, սկզբում՝ բանակ, որն ունակ է պաշտպանել ժողովրդին ու այդ ժողովրդի պետականությունը, նոր հետո՝ պետականություն, և ոչ հակառակը։

Թե բա՝ «երրորդ հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա»։ «Երրորդ հանրապետության», բայց իրականում երկրի ղեկավարի կողմից միջազգային հարաբերությունների սուբյեկտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության դեմ խոսելը, թիրախավորելով վերջինիս Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը, քաղաքական ռազմավարական առաջնահերթությունները, ազգային-ինքնութենական քաղաքական նարատիվները, որոնք գոյություն ունեին մինչև 2020-ը, կարող է բերել միջազգային իրավունքի համատեքստում այդ «անօրինական պետությունը» օրենքից դուրս դնելու, դելեգալացնելու հետևանքների՝ նույն Ադրբեջանի կողմից։

Դելեգալացված ու իրավաքաղաքական հիմքերի օրինականությունը ներսից ու դրսից վիճարկվող պետության հանդեպ մեկ այլ պետության գործողությունները կարող են դիտարկվել որպես օրինաչափ։

Պետության ղեկավարը, հատկապես «լեգիտիմության վրա» կառուցած իր իշխանությունը, պիտի զգույշ լինի, «չլեգիտիմացնի» այն պետությունը, որի ղեկավարն է հանդիսանում։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 5278

Մեկնաբանություններ