Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ինչու՞ հենց հետախուզական ԱԹՍ՝ Իրանի քթի տակ

Ինչու՞ հենց հետախուզական ԱԹՍ՝ Իրանի քթի տակ
10.02.2026 | 14:40

Երբեք ու երբեք չհավատաք, թե ինչ-որ գերտերություն, որի ղեկավարն անգամ քո երկրի անունը չի կարողանում մտաբերել ասուլիսների ժամանակ, մտահոգված լինի քո խաղաղ ապրելով, մտածի քո զինվորի կյանքի ու քո սահմանների մասին:

Քեզ օգտագործելու են, քո երկիրը հարթակ են դարձնելու իրենց աշխարհաքաղաքական շահի սպասարկման համար: Իրանի սահմանը հետախուզոզ 11 միլիոն դոլարի ԱԹՍ-ները՝ քեզ վառ օրինակ:

Հարց չի առաջանո՞ւմ, թե խաղաղության պայմաններում էդ դու ո՞ւմ պիտի հետախուզես, ինչի՞ համար: Ինչո՞ւ ոչ հարձակողական զինատեսակ կամ հարվածային դրոն ու ՀՕՊ, այլ հենց հետախուզական ԱԹՍ՝ TRIPP-ի սահմանին, Իրանի քթի տակ:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 4578

Մեկնաբանություններ