ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մասիսը նույն Արարատն ա

Մասիսը նույն Արարատն ա
15.11.2026 | 12:19

- Իմացա՞ր, հարևան, որ գերագույնը էն դատավոր Մասիսին փուռը տվեց։

- Բայց դա գերագույնի սաղ ասածները չէր անո՞ւմ։

- Մի բան էլ ավելի էր անում, բայց էդ սաղ ջուրը ընկավ։

- Խի՞ որ։

- Վերջերս քպ-ում իմացել են, որ Մասիսը նույն Արարատն ա ու լուրը հասցրել են գերագույնին…

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 4360

Մեկնաբանություններ