Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Փաշինյանի «տեղեկատվական աղբանոցները» Արցախի պաշտոնյաներին սպառնում են քրեական գործերով

Փաշինյանի «տեղեկատվական աղբանոցները» Արցախի պաշտոնյաներին սպառնում են քրեական գործերով
23.10.2023 | 20:43

Փաշինյանն այնքան է ատում Արցախը, որ այն Ադրբեջանին հանձնելը քիչ էր, նա հիմա «վերջացնում» Է պետականության բոլոր մնացուկներն արդեն Հայաստանում։

Ոչ միայն փորձ է արվում ֆիզիկական ազդեցություն գործադրել արցախցի պաշտոնյաների նկատմամբ, կրճատվում է Արցախի համար նախատեսված բյուջեն, այլև Փաշինյանի «տեղեկատվական աղբանոցները» Արցախի պաշտոնյաներին սպառնում են քրեական գործերով։

Ամբողջ սյուրռեալիզմն այն է, որ Նիկոլը հանձնեց Արցախը, բայց հենց Արցախի ներկայացուցչության մոտ են ակցիա անցկացնում։ Եվ այլ կերպ լինել չի կարող, քանի որ մինչ «ռազմավարները» պլաններ են գծում, Նիկոլը գործում է:

Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 9525

Մեկնաբանություններ