Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

10 տոկոս

10 տոկոս
05.05.2024 | 09:55

Ընդունելով, որ նրա թողած ամբողջ կարողութիւնը 20 միլիօն է, մենք տեսնում ենք, որ նա իր կարողութեան 10% յատկացրել է բարեգործական նպատակների: Չենք կարծում, որ հայ կապիտալիստների և հարուստների մէջ գտնուեն ուրիշներ, որոնք սրա կէսն անգամ արած լինեն:
Ընդունում ենք, որ մեզ կարող են առարկել, թէ նուիրատւութիւնների մեծ մասը գործադրուած է եկեղեցիների շինութեան կամ վերանորոգութեան վրայ, մենք գիտենք, որ կան մարդիկ, որոնք եկեղեցի կառուցանելը, տաճարներ վերանորոգելը բարեգործութիւն չեն համարում, մենք գիտենք, որ կը լինեն ասողներ, թէ այդպիսի ծախսեր Մանթաշեանը կատարում էր անձնական փառասիրութեան համար, կը լինեն առարկողներ, թէ նա ոչինչ չկատարեց յօգուտ այն հազարաւոր բանուորների, որոնց ճակատի քրտինքով դիզել է հարստութեան մեծ մասը: Սակայն մենք պէտք է ընդունենք Ալ. Մանթաշեանին այնպէս, ինչպէս նա կար, և մենք կը տեսնենք, որ նրա՝ յօգուտ եկեղեցիների և տաճարների տուածը ոչ թէ փառասիրութեան արդիւնք է, այլ համոզման, անկեղծ զգացումների և հետևանք այն գաղափարի, որ նա ունէր հայութեան և ազգութեան մասին: Ալ. Մանթաշեանը հայ էր, բայց հայ քրիստոնեայ, այսինքն մինը այն հայերից, որոնց համար հայութիւնն ու եկեղեցին միևնոյն գաղափարներն են, իրարից անբաժանելի, իրար միացած և շաղկապուած. առանց եկեղեցու՝ հայութիւնը աներևակայելի էր Մանթաշեանի համար, և հայութեան գոյութիւնը, պահպանութիւնը նա եկեղեցու մէջ էր տեսնում, ուստի և հէնց Պարիզի պէս քաղաքում նա հայութիւնը պահպանելու, հայութիւնը ներկայացնելու միակ միջոցը համարում էր եկեղեցին: Այդ զգացումը խոր էր նրա մէջ մինչև այն աստիճան, որ նա կտակով արգելում է իր զաւակներին և թոռներին ամուսնանալ ոչ-լուսաւորչականի հետ:
Այդ զգացումը կարող է շատերի կողմից համակրելի չլինել, բայց նա անկեղծ է, արդիւնք խորին համոզմունքի և ոչ փառասիրութեան, ուստի և արժանի յարգանքի:
Երանի թէ մեր բոլոր հարուստները իրանց կարողութեան ոչ թէ 10, այլ 5%-ը տային ազգային և բարեգործական նպատակներով:
Ալ. Մանթաշեան կատարեց այն, ինչ որ կարող էր: Այո, նա աւելին կարող էր կատարել, բայց և այն, ինչ նա արաւ, իրաւունք է տալիս մեզ քաղցրութեամբ յիշելու նրա անունը:
ՇԱՒԱՐՇ, 1911 թ․

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 40065

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ