«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Երկու դեպքում էլ մեղքը նույնն է

Երկու դեպքում էլ մեղքը նույնն է
07.01.2026 | 17:47

Թե՛ Մայր Աթոռի վրա հարձակվողները, թե՛ իշխանության կազմակերպած երթին մասնակցողները մասնակցում են նույն հանցավոր գործընթացին՝ Հայ առաքելական եկեղեցու պառակտմանը։

Առաջինները դա անում են բացահայտ՝ սրբապղծությամբ ու ագրեսիայով։ Մայր Աթոռի դեմ դուրս եկածները սրբապիղծ գործողությունների մշտական պատրաստության մեջ գտնվող տմարդների փոքր խմբակն էր։

Երկրորդները՝ ձևական երթերով ու պարտադրված զանգվածայնությամբ, այսինքն, պետական հիմնարկների աշխատակիցներ, համայնքային ենթակայության անձնակազմ, ինչպես նաև գրպանային օլիգարխների բիզնեսներում աշխատող մարդիկ՝ պարտադրված ներկայությամբ, վախի ու կախվածության պայմաններում:

Բայց նպատակը նույնն է՝ խոցել եկեղեցին և նրա միջոցով պառակտել հասարակությունը։

Երկու խմբերն էլ, անկախ գիտակցվածությունից, խորացնում են թշնամանքն ու ատելությունը հասարակության ներսում, քայքայում ազգային միասնականությունը և ծառայում միևնույն քաղաքական ծրագրին՝ հավատքի, ինքնության ու համերաշխության դեմ։

Այս գործընթացում «անմեղ մասնակիցներ» չկան։

Լռությունն էլ մասնակցություն է, պարտադրված ներկայությունն էլ արդարացում չէ։

Երբ եկեղեցին դառնում է քաղաքական գործիք, դրա հետևանքը միշտ նույնն է՝ պառակտում, ատելություն և ազգային թուլացում։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 928

Մեկնաբանություններ