Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Ազգային շահի լեզուն փոխարինվել է զիջումների լեզվով

Ազգային շահի լեզուն փոխարինվել է զիջումների լեզվով
17.01.2026 | 17:03

Մի ժամանակ ՔՊ-ն կասկածվում էր թրքամետության մեջ, այդ կասկածի փուլն անցել ենք։ Այժմ դա այլևս ոչ թե ենթադրություն է, այլ գործողություններով հաստատվող քաղաքական գիծ, որն անգամ փորձում են ներկայացնել որպես «ռեալիզմ», «խաղաղության օրակարգ» կամ «խիզախ քաղաքականություն»օր այդ կասկ։

Երբ իշխանությունը չի հերքում մեղադրանքը, այլ սկսում է այն նորմալացնել և արդարացնել, կասկածը վերածվում է դիրքորոշման։

Խնդիրն այստեղ միայն Թուրքիան չէ։ Խնդիրն այն է, որ ազգային շահի լեզուն փոխարինվել է զիջումների լեզվով, անվտանգության ընկալումը՝ արտաքին «բարեհաճության» վրա հենվելու հույսով, իսկ դիմադրությունը՝ «ռադիկալիզմ» պիտակով։

Երբ թրքամետությունը ներկայացվում է ոչ թե որպես վտանգ, այլ որպես քաղաքական հասունության նշան, դա արդեն արժեքային շրջադարձ է, ոչ թե դիվանագիտական հնարք։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 1424

Մեկնաբանություններ