Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Նախադրյալներն արդեն կան

Նախադրյալներն արդեն կան
04.02.2026 | 10:55

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ենթադրյալ մասնատումը, տրոհումը, նույնիսկ` գործունեության կասեցումը, կարվի «օրենքի ուժով»` Հարկադիրի միջոցով: Դրա նախադրյալներն արդեն կան:

Ուրեմն, ինչպես գիտեք, դատարանը Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Սարոյան Արմանի հայցի շրջանակներում «հայցի ապահովման միջոց է» կիրառել, ըստ որի, «պետք է պարտավորեցնել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց առանց խոչընդոտի ապահովելու Արման Վոլոդյայի Սարոյանի (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի) պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը»: Դատարանի որոշման կատարողը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն է: Այսինքն, Հարկադիրի պայմանական թորոսյանարմենը մտել է Եկեղեցի և «պարտավորեցրել», որ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնը զբաղեցնի Սարոյան Արմանը: Եվ, թքած դարավոր օրենքների, ավանդույթների և, ի վերջո, ձեռնադրության խորհրդի, Հոր, Որդու և Սուրբ Հոգու վրա: Ցավը նրանում է, որ Եկեղեցու դեմ նմանօրինակ գործողություն կատարող պայմանական թորոսյանարմենը ՀԱՄՈԶՎԱԾ Է, որ «գործել է օրենքի շրջանակներում» և «կատարել է դատարանի կողմից տրված կատարողականը»:

1918 թվականի հունվարի 6(19)-ին, բոլշևիկ պատգամավորների կողմից տրված «կատարողականով», նավաստի Ժելեզնյակը մտավ Ռուսաստանի Սահմանադիր ժողով, ասաց «караул устал» և փաստացի ցրեց պետության բարձրագույն օրենսդիր մարմինը: Ճշմարիտ եմ ասում. կգա մի օր, երբ դատարանի «կատարողականը» ձեռքին Հարկադիրի պայմանական թորոսյանարմենը կմտնի Վեհարան և ... կավարտվի 1700-ամյա պատմությունը:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 204

Մեկնաբանություններ