ՖԻԴԵ-ն աշխարհի երկրների պետական-քաղաքական խաղատախտակի վրա նոր ֆիգուր է մտցրել` խմբիշխան, որը ցանկացած պահի կարող է կանգնեցնել ժամացույցն ու «մատ» հայտարարել դուրը չեկած արքային։
Օրեր առաջ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ նա ճնշում է գործադրել՝ հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման նպատակով, գրեթե աննկատ մնաց՝ չնայած դրա բացառիկ կարևորությանը։ Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է բացառապես Ադրբեջանի նկատմամբ գործադրված ճնշմանը, քանի որ Հայաստանը մինչ այդ էլ ճնշված էր և պատրաստ էր գնալու լրացուցիչ զիջումների...