Իրանի իշխանությունները եվրոպական երկրներին կոչ են անում չմիջամտել Մերձավոր Արևելքի հակամարտությանը, հակառակ դեպքում հետևանքները չեն ուշանա՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Ցանկացած պետություն, որը կաջակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային, ինքնաբերաբար կդառնա Թեհրանի պատասխան միջոցների օրինական թիրախ»,- ասել է դիվանագետը:               
 

2026-ի առաջին մեծ քաղաքական շոուն

2026-ի առաջին մեծ քաղաքական շոուն
03.01.2026 | 15:29

ԱՄՆ-ի զինուժը ներխուժեց Վենեսուելա և ձերբակալեց երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։

Հաշվի առնելով վերջին ամիսների զարգացումները, Թրամփի ու Մադուրոյի անմիջական հեռախոսային բանակցությունները՝ միանշանակ սպասելի էր նման ավարտը։ Մադուրոն դիմադրելու շանս չուներ, իր երկիրը փորձեց զերծ պահել ծանր կորուստներից և գնաց գործարքի։

Եթե այս քայլով ԱՄՆ-ը վերջապես փոխի իր քաղաքականությունը Լատինական Ամերիկայի նկատմամբ և ամեն կերպ զարգացնի իր անմիջական հարևաններին, այդ դրախտային մայրցամաքը կդառնա ԱՄՆ-ի հենարան, տնտեսական ահռելի ծրագերի իրականացման հարթակ։

Եթե ամերիկացիները Վենեսուելան և Լատինական Ամերիկայի երկրները մատնեն անտերության, այդ քաոսը արագ կհասնի ԱՄՆ:

Վերջապես, ԱՄՆ-ը, իր քթի տակ դրախտը թողած, աշխարհով մեկ դրախտ է փնտրում՝ արդյունքում հայտնվելով գաղափարական մեկուսացման մեջ, կորցնելով հեղինակությունը։

Մադուրոյի օպերացիան ողջ Լատինական Ամերիկայի համար կարող է ազդարարել քայքայիչ տրոցկիզմի, փսևդոսոցիալիզմի ավարտի մասին։ Այդ վիրուսը ներդրվել էր Սովետի կողմից, ԱՄՆ-ի թողտվությամբ, քանզի ԱՄՆ-ը 1960-70-ականներին արդեն իսկ չէր կարողանում դիմադրել ամենուր և չէր կարող կենտրոնանալ Լատինական Ամերիկայի վրա ու իր սահմաններին ունենալ ռազմական մեծ բախումներ։ Ամերիկացիները երկար էին սպասել այսօրվա օպերացիային՝ դեռևս Կարիբյան ճգնաժամի օրերից:

2026-ը կտրուկ փլուզումների տարի է լինելու, հինը կենսունակ չէ:

Արա Արայան

Դիտվել է՝ 3998

Մեկնաբանություններ