Այլազգիների նկատմամբ թշնամանքի սերմը ցանեցին, մեծացավ-մեծացավ, դարձավ հսկա շաղգամ: Մեծով-պստիկով քաշեցին-քաշքշեցին, նոր էին հանել, մեկ էլ` տրա՜ք: ՈՒ էս առակը տխուր, բայց օրինաչափ վախճան ունեցավ:
Ամերիկա-սիոնիստական թշնամու գործողությունների արդյունքում երեկ դարձյալ հարված է հասցվել Իրանի «Բուշեր» ատոմային էլեկտրակայանին: Հրթիռը կամ մարտական լիցքը, բարեբախտաբար, ԱԷԿ-ի առանցքային հանգույցներին չի դիպչել, այլ ընկել է ատոմակայանի տարածքում...