Անհայտություն,
տար ինձ անապատներդ,
որտեղից բուրգերը չեն հեռանում՝
իբրև զառամյալներ,
ուր ստվերներ չկան ժանեկազարդ,
և չկան միջանցիկ քամիներ՝
արծաթե բուրվառները հագած:
Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
Ես չեմ գրում սոցցանցերում երկար տեքստեր, բայց էսօր խախտում եմ այդ "ավանդույթը" ․․․ Եթե Թուրքիայի այսօրվա արտաքին քաղաքականությամբ հետաքրքրված եք, ապա հետաքրքրիր կլինի այս վերլուծությունը․
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթից առանձին հատվածներ բավական արագ տարածվեցին հայկական տեղեկատվական և սոցիալական մեդիայում...