Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Զանգվածային աչքակապության համար COP-երից լավ միջոցառում դժվար էլ գտնվի

Զանգվածային աչքակապության համար COP-երից լավ միջոցառում դժվար էլ գտնվի
23.10.2026 | 15:02

Սուբյեկտիվ մտորումներ

Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել հերթական COP-66 և բարձր ամբիոններից հնչեցնել ստանդարտ «մտահոգ» զեկույցներ։ Իսկ իրականությունը դաժանության աստիճանի պրիմիտիվ է. զարգացած երկրներում էկոլոգիան լուրջ չի ընկալվում՝ անհեռատես, այսրոպեական շահամոլության պատճառով, իսկ աղքատ երկրներում թքած ունեն այդպիսի «ձևականությունների» վրա, քանզի այս դեպքում ավելանում է աղքատությունը ցանկացած գնով հաղթահարելու իմիտացիան, մանավանդ, եթե ունակ չեն այլ աշխատող տարբերակ տեսնել։ Դե, իսկ զանգվածային աչքակապության համար COP-երից լավ միջոցառում դժվար էլ գտնվի։

Այս պղտոր, ընդ որում, հատուկ՝ պղտորած ջրում գլոբալիստներն էլ իրենց թեզերն են առաջ տանում. «Այս համաշխարհային աղետների դեմ պայքարի միակ հնարքը գլոբալիստական իշխանությունն է, իսկ կրոնական կառույցները, ազգային իշխանություններն ու միջազգային կազմակերպություններն այլևս անելիք չունեն, իրենք իրենց սպառել են»:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 1950

Մեկնաբանություններ