Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Արջը յոթ երգ գիտի...

Արջը յոթ երգ գիտի...
26.10.2026 | 13:08

Սա Գետափ գյուղի ընտրատեղամասն է։
Այո՛, սա ութ տարի շարունակ դեպի Եվրոպա ձգտող Փաշինյան Նիկոլի ղեկավարած Հայաստանն է։
Հիմա, եթե այս ամենը ցույց տաս անզգայացած զանգվածին, միանգամից կասեն. «Նախկիններն են մեղավոր... Խեղճ հարիֆն ի՞նչ անի»։
Նրանք այդպես էլ չեն անդրադառնում այն ակնհայտ փաստին, որ նա արդեն ութ տարուց ավելի է, ինչ Հայաստանի ղեկավարն է, և նորմալ մարդկանց շրջապատում «նախկինների» թեման արծարծելն արդեն պարզապես վիրավորական է:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ
Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ