Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

ՔՊ-ի հավանական սցենարն ու խորհրդարանական ընդդիմության անորոշ հակաքայլը

ՔՊ-ի հավանական սցենարն ու խորհրդարանական ընդդիմության անորոշ հակաքայլը
11.08.2026 | 15:05

ԱԺ -ում ընթացող հայտարարությունների համատեքստում ես տեսա մի թաքնված միտք, որը պատերազմի հայտարարություն էր ՔՊ-ի կողմից։

Նոր գրվող սահմանադրության մասին ընդդիմադիր պատգամավորների հարցերին ՔՊ պատգամավոր ու պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանի պատասխանների մեջ մի քանի անգամ հնչեցին «մենք կհամոզենք ձեզ... մենք կտանք այնպիսի բացատրություններ, որ...» ձևակերպումները։

Հաշվի առնելով, որ ՔՊ-ն խորհրդարանում չունի սահմանադրական մեծամասնություն հանրաքվե կազմակերպելու համար, իսկ Նիկոլ Փաշինյանը խոստացել է Ալիևին, որ ադրբեջանական ոգով գրված նոր սահմանադրությունը մինչև տարեվերջ պատրաստ կլինի, ապա մեզ սպասվում է 2018-ի հոկտեմբերի 2-ի սցենարը։

Հատկապես ՀՀԿ խմբակցության պատգամավորները լավ կհիշեն, երբ մարդիկ շրջափակել էին ԱԺ մուտքերն ու ելքերը և ստիպեցին պատգամավորներին ստորագրել կոնկրետ փաստաթղթի տակ։

Ի՞նչ է հիմա սպասվում։

Քանի որ ՔՊ -ն այլևս չունի սահմանադրական մեծամասնություն, իսկ ընդդիմությունը դեռևս շատ կոնկրետ ասում է, որ չի քվեարկելու հանրաքվեի և նոր սահմանադրության օգտին, ապա օրենքով ՔՊ -ն չի կարող կազմակերպել հանրաքվե և իրագործել ադրբեջանական ցանկությունների նոր սահմանադրության անցկացումը։

Ի՞նչ է անելու այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը։

Մի տարբերակում կարող է ուղղակի շրջանցել սահմանադրության պահանջը և հենց այնպես կազմակերպել հանրաքվեն։ Այդպիսի հանցավոր արարքներ Հայաստանի այսօրվա իշխանությունը հաճախ է արել, տապալել սահմանադրական կարգը, հիմա էլ դժվար չի լինի։ Բայց դա կարող է միջազգային խնդիրներ առաջացնել կամ կայծ լինել մեծ հրդեհի բռնկման համար։

Մյուս տարբերակը Փաշինյանի ու Ալիևի հերթական պայմանավորված պատերազմն է։

Մի քանի անգամ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ՔՊ-ն չունենա սահմանադրական մեծամասնություն, ապա պատերազմը անխուսափելի է։ Իսկ ՔՊ-ն փաստացի այլևս չունի սահմանադրական մեծամասնություն Հայաստանի խորհրդարանում։

Այսպիսով, Իլհամ Ալիևը մի քանի օր կրակում է Հայաստանի ուղղությամբ, հարձակում է գործում Հայաստանի դիրքերի վրա, երկրում կրկին արհեստածին խուճապ ու հիստերիա է առաջանում, հետո իշխանությունը թիրախավորում է ընդդիմությանը, որ «չի համաձայնում հանրաքվեին, ինչի հետևանքով էլ Ադրբեջանը հարձակվում է: Նախկիններն են մեղավոր, ընդդիմությունը պատերազմ է հրահրում» և այլն։

Այդ պայմաններում իշխանությունը մի քանի տասնյակ հազար մարդ է բերում ԱԺ-ի մոտ, որոնք շրջափակում են խորհրդարանը և ընդդիմադիր պատգամավորներին ստիպում են ստորագրել սահմանադրական հանրաքվեի որոշման տակ, որ «պատերազմ չլինի»:

Դե, պատերազմի նկատմամբ վախը իշխանությունները դարձրել են անասելի ու անտրամաբանական մեծ, մարդիկ պատրաստ են իրենց ծնողներից ու երեխաներից հրաժարվել, էլ չասեմ' հայրենիքն ուրանալ, միայն թե պատերազմ հանկարծ չլինի։ Այդկերպ Նիկոլ Փաշինյանը կփորձի պատերազմով վախեցնել Հայաստանի բնակչությանը և այդ միջոցով ճնշել ընդդիմադիր պատգամավորներին, որ կատարեն Ադրբեջանի ու իր ցանկությունը։

Իսկ ի՞նչ կանեն ընդդիմադիր պատգամավորները։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 315

Մեկնաբանություններ