«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

Էսօր աշխարհում տենց անկյուն չկա, որտեղ քեզ լրիվ ապահով զգաս

Էսօր աշխարհում տենց անկյուն չկա, որտեղ քեզ լրիվ ապահով զգաս
07.05.2026 | 21:05

Եթե լացդ գալիս ա, լացի՛։ Պետք չի խոնավությունը ներսում պահել, դրանից մտքերը բորբոսնում են։

Եթե ուզում ես խփել, խփի՛՝ թեկուզ պատին կամ սեղանին։ Հարվածը մեջդ մի՛ պահի, դա քեզ մարդասպան ա դարձնում։

Եթե ուզում ես հայհոյել, հայհոյի՛։ Եթե ամաչում ես, մտի՛ մի տեղ, որտեղ քեզ ոչ ոք չի լսում, ու ազատություն տուր անամոթ բառապաշարիդ՝ ներսումդ մի՛ պահի։ Ներսում պահած հայհոյանքը կռիվ ա գցում քո ներքին օրգանների միջև, ու միշտ դրանցից մեկը տուժած ա դուրս գալիս։

Ու, ի սեր Աստծո, էդքան մի՛ մտածի քո ապահովության մասին՝ քաղաքական իրավիճակ, կանխատեսումներ, հոռետեսումներ։ Կյանք ա, ինչ ասես՝ կպատահի։ Էսօր աշխարհում տենց անկյուն չկա, որտեղ քեզ լրիվ ապահով զգաս։ Ինչ էլ լինի՝ ամենամեծ վտանգը քո ներսում ա, իսկ ամենաապահով տեղը գերեզմանն ա։ Մի՛ շտապի, վաղ թե ուշ կհասնես։

Հանգիստ ապրի՛։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7048

Մեկնաբանություններ