CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Այդ սպանությունները ձեր տարածած ատելության ու նվաստացման հետևանքն են

Այդ սպանությունները ձեր տարածած ատելության ու նվաստացման հետևանքն են
16.04.2026 | 17:10

Ատելություն գեներացնելը ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ։

Ես միայն ափսոսում եմ, որ ատելություն տարածելու համար գործիք են դարձել կանայք՝ մայրեր, քույրեր, տատիկներ։ Ժամանակներ կային, երբ կնոջ ներկայությամբ հայհոյողներին սատկացնում էինք, որովհետև կինը սրբություն էր նորմալ, բանական տղամարդու համար։

Հիմա մենք ենք ամաչում կանանց անեծքներից ու հայհոյանքներից։ Հաճախ հայհոյող կանանց էջերում կարելի է գտնել թոռների, երեխաների նկարներ, և այդ կանայք անիծում ու հայհոյում են իրենց զավակների, թոռների ու գուցե ծոռների տարիքի մարդկանց:

Տղամարդիկ, որ միշտ համարվում էին խոսքի ու պատվի մարդիկ, այսօր դարձել են շարքային բամբասկոտ, հայհոյող ու անիծող: Չէ, դուք պատկերացրեք՝ տղամարդը անիծում է մեկ այլ տղամարդու․․․ Մեր հասարակությունը կամ ընդհանրապես առողջ հասարակությունը նման վարքագիծ չէր դրսևորի:

Մի՛ զարմացեք, որ այսօր այդքան հեշտ կարելի է ականատես լինել սպանությունների՝ ամենահիմար պատճառներով, որովհետև այդ սպանությունները ձեր տարածած ատելության ու նվաստացման հետևանքն են:

Դադարե՛ք ատելություն տարածել, ո՛չ մի քաղաքական գործիչ, ո՛չ մի ուրիշ մարդ արժանի չի, որ դուք ատեք միմյանց, որովհետև վաղը նրանք կփոխվեն, իսկ դուք իրար եք նայելու, դեռ տարիներով ձեր գրած հայհոյանքով են ձեզ կերակրելու:

Ատելությունն ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1974

Մեկնաբանություններ