Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Վիրտուալ ու կառավարելի իրականություն

Վիրտուալ ու կառավարելի իրականություն
10.04.2024 | 13:22

Չգիտես ինչու, բոլորի մոտ կատարյալ լռություն է առ այն, որ մեզ բոլորիս, բառիս բուն իմաստով, դարձնում են թվային տեխնոլոգիաների ստրուկներ` հարմարավետության շղարշի տակ: Իրականում կանխիկի շրջանառության սահմանափակումը, դեղերի թվայնացումը, տվյալների անդադար թվայնացումը, առհասարակ ամենի թվայնացումը ու «թվային քոչվոր» տերմինի պաշտոնականացումը վառ ապացույցն են նրա, որ գալիք տասնամյակները լինելու են տոտալ բռնատիրական` առանց անձնական ու ֆինանսական կյանքի անձեռնմխելիության, վիրտուալ իրականությամբ ու կատարյալ կառավարելի՝ այդ համակարգի տերերի` բանկ-կորպորացիաների համար:

Բարի գալուստ մատրիցա:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 7374

Մեկնաբանություններ