Տու՛ր
											
													01.11.2025 | 21:59
						
Տու՛ր, տու՛ր, տու՛ր:
Միշտ ազատ ամաններ ունեցիր, որպեսզի Ես լցնեմ:
Այսուհետև քո ունեցած ամեն ինչը գործածիր Իմ Փառքի համար և տուր ուրիշներին այն ամենը, ինչ դու չես օգտագործում:
Գիտե՞ս թե որքան թշվառ, որքան աղքատ են մեռնում նրանք, որ հարստություն են դիզում:
Հարստությունը տրված է, որպեսզի գործածես ու ծախսես Ինձ համար:
Քանի դեռ ապրում ես, գործածիր այն ըստ անհրաժեշտի: Հաճույք զգա տալուց:
 						
								Մեկնաբանություններ