ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Աղոթարան

Աղոթարան
05.06.2015 | 00:03

Աղոթք մեր Տեր Հիսուս Քրիստոսին


Ով Տեր, ի՜նչ հրաշալի է Քո անունը, ամենակալ բարերար Աստված: Օրհնեալ, մեր ամբողջ սրտով գոհություն ենք մատուցում Քեզ, ուրախանում ու ցնծում ենք Քեզանով: Նայիր և լսիր մեզ, Տեր Աստված, Քո ողորմության վրա ենք դրել մեր հույսը: Սիրում ենք քեզ, Տեր, Դու ես մեր զորությունը, մեր պահպանիչը, մեր ապավենն ու փրկիչը։

Դիտվել է՝ 2267

Մեկնաբանություններ