ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

Խորհրդարանում բոլորն էլ կանխատեսելի են

Խորհրդարանում բոլորն էլ  կանխատեսելի են
13.12.2013 | 00:37

ԱԺ-ն ավարտեց իր աշխատանքները, պատգամավորները մեկնեցին «ձմեռային» հանգստի: Վերադառնալու են փետրվարի սկզբին: Կառավարությունն ԱԺ-ից հեռացավ ընդդիմադիրների քննադատությունների ծանր «բեռով»:
Տարեմուտին խորհրդարանական ուժերի առնչությամբ ուրվագծվեց որոշակի հստակություն: Իհարկե, ընդդիմադիրների առումով կարելի է ենթադրել, որ գալիք տարում էական փոփոխություններ չեն լինի: ՀԱԿ-ն իր «ոճի» մեջ է` պայքար «ռեժիմի» դեմ: Իհարկե, ՀԱԿ-ի պայքարում չկա Նիկոլ Փաշինյանը: Նա իր ուրույն պայքարը կշարունակի: ՀՅԴ-ն ԱԺ ամբիոնից «խրոխտ» ելույթներ ունեցավ, բայց ամեն ելույթի վերջում մի պաշտոն «շալակած» տուն գնաց: «Ժառանգությունն» անկանխատեսելի է իր ղեկավարի պես: Այդուհանդերձ, «Բարևի» հեղափոխության վերածնունդ հազիվ թե լինի: Րաֆֆի Հովհաննիսյանի առողջությունն էլ չի ներում: Հեշտ չէ ոտքով այդքան մարզերով քայլել ու այդքան մարդու բարևել: ԱՄՆ-ում բուժվելուց հետո նույն «գետը» նորից հաստատ չի մտնի:
ԲՀԿ-ի առումով հետաքրքիր զարգացումներ եղան ու հավանաբար կշարունակվեն: Այստեղ, ինչպես երևում է, «ընդդիմադիր» այլընտրանք է ձևավորվում: Ներքևում ընդդիմանում են, վերևում` հարցերը լուծում նախագահի հետ ջերմ մթնոլորտում: Վերջին թարմ օրինակը. ԲՀԿ ղեկավարը մասնակցում էր Պուտինի «պատվին» տրված ճաշին: Իսկ այնտեղ հենց այնպես մարդիկ չկային: Այնպես որ, ԲՀԿ-ն լինելու է ոչ միայն այլընտրանքային, այլև մշտապես երկընտրանքի մեջ. մի կողմից` հարձակվել կառավարության վրա, մյուս կողմից` «ջան-ջիգյար» անել նախագահի հետ:
ՀՀԿ-ն, երևի թե, ամենականխատեսելին է. միակ նորությունը լրագրողների հանդեպ ունեցած անհանդուրժողականության մեկնարկն է, սա հաստատ լավ բան չի խոստանում նրանց: Այստեղ էլ չեն «բարեփոխվի», ՀՀԿ-ի հայտնի թևերը իրար «միս» կուտեն, պաշտոնների համար «հոգի» կտան, բայց դրանք ոչ մեկին չեն զիջի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3350

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ