ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

«Կնոջը մի անգամ սիրում են, երկրորդ անգամ, նոր սուրճը հասնում է եռման աստիճանի»

«Կնոջը մի անգամ սիրում են, երկրորդ անգամ, նոր սուրճը հասնում է եռման աստիճանի»
17.12.2013 | 15:51

Այսօր ԱԺ-ում «գազային» քննարկումները ԲՀԿ պատգամավորները լրիվ այլ ուղղությամբ տարան: Թեմային ամենամոտը Գուրգեն Արսենյանն էր, ում նախարար Արմեն Մովսիսյանի բացատրությունները «անազնիվ» թվացին: «Մի բառ անգամ չի հնչել, որ մենք պարտք ունենք «Գազպրոմին», երբ քննարկում էինք գազի նոր գինը խորհրդարանում: Չեմ ուզում ասեմ, որ Դուք անազնիվ բաներ եք ասել, բայց Ձեր այդ գործունեությունը վստահություն չի ներշնչում»,-ասաց Գուրգեն Արսենյանը: Կառավարության ու մասնավորապես էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրաժարականը պահանջեց Վահան Բաբայանը: «Քանի որ կառավարությունը անարդյունավետ, սխալ քաղաքականություն է վարել, ապա սովորաբար նման դեպքերում այն պետք է հրաժարական տա: Դուք հրաժարական տալու ե՞ք »,-հարցրեց ԲՀԿ-ական պատգամավորը, սակայն արժանացավ կառավարության ներկայացուցչի հակիրճ ու կտրուկ պատասխանին.- «Կառավարությունն անարդյունավետ քաղաքականություն չի վարել: Ես էլ հրաժարական չեմ տա»: Ամենաինքնատիպը, ինչպես միշտ, ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանն էր: Նա փորձեց գազի որակական հատկանիշները պատկերավոր ներկայացնել. «Մեր գյուղացիներն ասում են, որ սովետի ժամանակ սուրճը դնում էին գազին, եփում էին, հետո գնում էին գոմ: Հիմա սուրճը դնում են գազին, իջնում են գոմ, կովին խոտ են տալիս, գալիս են կնոջը մի անգամ սիրում են, երկրորդ անգամ, այդ ընթացքում նոր սուրճը հասնում է եռման աստիճանին: Հնարավոր չէ՞, որ սուրճը արագ եփվի, կալորիան բարձրանա, մարդիկ մինչև գոմ մտնելը հասցնեն իրենց ստոմոքսը մի բանով լցնել»: Նախարարը պատգամավորին պատասխանեց նույն պատկերավորությամբ. «Ձեր բերած օրինակը, թե կնոջը սիրում են, ինձ թվում է, որ շատ արագ են սիրում, պետք է ուղղակի դանդաղ սիրեն»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ