Շնորհակալություն Քեզ, ո՛վ Աստված,
որ Քո տեսանելի լույսով ուրախացրիր մեզ ու բոլոր արարածներիդ, իսկ Քո պատվիրանների հոգևոր լույսով լուսավորեցիր Քեզ հավատացողներին...
Ո՜վ Հայր, Որդի և Սուրբ Հոգի` անբաժանելի Երրորդություն։
Քո ուղղափառ դավանության խոստովանությունը, որ ավանդեցիր մեզ,
Հաստատուն և անպղտոր պահիր մեր մեջ...
Դո՛ւ այցելություն, Դո՛ւ քավություն, Դո՛ւ երանություն,
Դո՛ւ ես բժշկում, Դո՛ւ ես ողորմում՝ Միա՛յնդ Հզոր,
Կենդանի անճառ, Տեր Հիսուս Քրիստոս, բարերար Աստված...
Հորմուզի նեղուցը, որը միացնում է Պարսից ծոցը Օմանի ծոցին և Արաբական ծովին, իրենից ներկայացնում է երկրագնդի ամենանեղ, սակայն ռազմավարական տեսանկյունից ամենակարևոր ջրային անցումներից մեկը: Ամենանեղ հատվածում ընդամենը 21 մղոն (մոտ 39 կմ) լայնություն ունեցող այս միջանցքը դարեր շարունակ եղել է կայսրությունների բախման թատերաբեմ, իսկ ժամանակակից աշխարհում ձեռք է բերել գլոբալ «խցանման կետի» (Chokepoint) կարգավիճակ, որից կախված է համաշխարհային էներգետիկ անվտանգությունը...