Արդի հայկական քաղաքական մտածողության ևս մի պախարակելի առանձնահատկություն, որն արգելակում է քաղաքական մտքի զարգացմանը։
Գրեթե բոլորը, ովքեր քաղաքական առաջնորդության հայտ են ներկայացնում, միանգամից սկսում են դիրքավորվել որպես ամենագետ, մարդ` ով սովորելու, լսելու կարիք չունի։
Սրա մյուս կողմն էլ կա` քաղաքական առաջնորդության ձգտողները իրենց կողքին ձգտում են ունենալ երկու կարգի մարդիկ` նրանք ովքեր խելացի են, բայց կամազուրկ, և նրանք ովքեր առնվազն ավելի քիչ գիտելիք, խարիզմա և անցած ճանապարհ ունեն, քան «առաջնորդը»։
Համենայն դեպս` 2013 թվականից ակտիվ քաղաքական-քաղաքացիական գործընթացների մեջ լինելով, հետո կրթա-գիտական, այս համոզումը ո՛չ միայն ձևավորվեց, այլ ամեն անգամ ավելի արմատացավ։
ՈՒ ինչպես ասում են. «Ծա՜փ տվեք, արա՜ա՜...»:
Արա Լ․ ՊՈՂՈՍՅԱՆ