Հուսով եմ, որ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոս) իր լծակից կարգալույծ Ստեփանի (նախկին տ.Արամ) ու Արամայիսի (նախկին տ.Թադե) նման անվավեր «խորհուրդներ» չի հանդգնի կատարել ու վերջապես կազատի Մասյացոտնի թեմի զավթած առաջնորդարանի շենքը...
Արժանապատի՛վ լծակից հայրեր, Սուրբ Սեղանի սպասավորնե՛ր, Քրիստոսի հոտի հսկող և պահապան հովիվնե՛ր։ Խորին ակնածանքով և սրտի խոնարհությամբ եմ դիմում ձեզ՝ գիտակցելով և ձեզ էլ հիշեցնելով, որ քահանայական ծառայությունը, ըստ սուրբ հայրերի վկայության, մարդկային կարողություններից վեր է...
Այսօր սկսվեց Առաջավորաց Պահքի 5-օրյա շրջանը: Սա լավ առիթ է ինքնաքննությամբ և ապաշխարությամբ վերադառնալ կանոնական դաշտ բոլոր «բարենորոգիչների» և նրանց հարած վարդապետների, քահանաների համար...
Երբ ծնողը փոքրիկի ձեռքը բռնած մտնում է եկեղեցի, նա պարզապես տարածք չի փոխում։ Նա երեխային տանում է այնտեղ, որտեղ լռությունը խոսում է, որտեղ լույսը սովորեցնում է չվախենալ խավարից, և որտեղ սիրտը սովորում է լսել...
Անցած օրը Մոսկվայում էի։
Գործերն ավարտելուց հետո հյուրընկալվեցի' Եզրաս Արքեպիսկոպոս Սրբազանին։ Ստացա Սրբազանի օրհնությունը և մեր զրույցի ընթացքում կրկին համոզվեցի, թե իսկապես երջանիկ են բոլոր այն մարդիկ, ովքեր անձամբ ճանաչում են Սրբազանին և հանդիսանում են նրա ժամանակակիցը...
Այսօր Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը հանդիպում ունեցավ մի շարք իրավաբանների և իրավապաշտպանների հետ՝ վերջիններիս խնդրանքին ընդառաջ...
Սույն թվականի հունվարի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...